երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ո՞րն է Մայիլյանի տեսկալանը արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում

Ո՞րն է Մայիլյանի տեսկալանը արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում

Արցախում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի աջակիցները ջանք չեն խնայում նրան ներկայացնելու որպես ԼՂ հարցի գիտակի, բարձրակարգ դիվանագետի, որ կարող է հասնել խնդրի բացառապես հայանպաստ լուծման, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Ընտրողների հետ հանդիպումներում Մայիլյանը գերադասում է շրջանցել այդ նուրբ թեման՝ հիմնականում շեշտադրելով «հավասար հնարավորությունների երկիր կառուցելու» գաղափարը:

Դա թիրախային քարոզչություն է, որը, սակայն, ցանկալի արդյունքի չի բերում այն պատճառով, որ վերջին քսան տարիներին Արցախում աղքատությունը մեծամասամբ հաղթահարվել է, հանրությունը չունի, այսպես ասած՝ լյումպեն-խավ, որի համար «ազգային բարիքի վերաբաժանումը» կարող է գայթակղիչ լինել:

Իսկ թե ինչու է Մայիլյանը նրբորեն շրջանցում ԼՂ կարգավորման թեման, կարելի է բացատրել խնդրի վերաբերյալ նրա պատկերացումներով, որ ժամանակին տեղ են գտել օտարերկրյա լրատվամիջոցներում: Ահա թե ինչ է գրել նա 2014թ. ռուսաստանյան Regnum համացանցային հարթակում. «Անցած քսան տարիներին միջազգային միջնորդների կողմից հակամարտության կարգավորման բազմաթիվ առաջարկություններ են արվել, բայց դրանցից ոչ մեկը միաժամանակ չի ընդունվել հակամարտող բոլոր երեք կողմերից: Եթե ներկայումս փոխզիջման հասնելը դժվար է, ապա կողմերը պետք է պայմանավորվեն գոնե, կոպիտ ասած, չոչնչացնել մեկը մյուսին եւ քաղաքական հարցերի լուծման համար օգտագործել քաղաքակիրթ մեթոդներ: Օրինակ, Կիպրոսի կամ Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունները վերջնականապես կարգավորված չեն, բայց հակամարտ կողմերը գտել են խաղաղ համակեցության հնարավորություն՝ չհրաժարվելով իրենց քաղաքական նախապատվություններից»:

Հյուսիսային Իռլանդիայում հակամարտությունն, ինչպես հայտնի է, ռազմական փուլից անցել է խաղաղ կարգավորման՝ Միացյալ թագավորության կազմում որոշակի ինքնավարության երաշխիքներով, իսկ Կիպրոսը բաժանված է երկու համայնքների, եւ բանակցություններն ընթանում են թերակղզու հույն եւ թուրք ներկայացուցիչների միջեւ: Սա՞ է ԼՂ կարգավորման մայիլյանական տեսլականը»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: