շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Նիդերլանդներում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն

Նիդերլանդներում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն

Նիդերլանդներում հոկտեմբերի 29-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ջուդիթ Աութերմարկը։

Նշենք, որ Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆի կաբինետը փլուզվեց, երբ ծայրահեղ աջակողմյան Ազատության կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը հետ կանչեց իր նախարարներին միգրացիոն քաղաքականության հետ կապված տարաձայնությունների պատճառով։

Արտահերթ ընտրությունները հայտարարվել են չորս կուսակցությունների կոալիցիայի ձևավորումից 11 ամիս անց:

Այս շաբաթվա սկզբին Ազգային ընտրական խորհուրդն առաջարկեց ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 29-ին:

  • Կիսվել: