Լեհաստանում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը. ով է առաջատար
Լեհաստանում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը:
Telewizja Polska-ի համար Ipsos կազմակերպության անցկացրած էքզիթ փոլի արդյունքները վկայում են Վարշավայի քաղաքապետ, իշխող «Քաղաքացիական կոալիցիայի» թեկնածու Ռաֆալ Տշասկովսկու հաղթանակի մասին՝ 50,3 տոկոս արդյունքով, մինչդեռ ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության թեկնածու Կարոլ Նավրոցկին ստացել է 49,7 տոկոս աջակցություն:
Նշենք, որ հունիսի 1-ին տեղի է ունեցել Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկու թեկնածուներն էլ՝ Ռաֆալ Տշասկովսկին և Կարոլ Նավրոցկին, հաղթանակի գրեթե հավասար շանսեր են ունեցել։