երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Զանգակատուն գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել

Զանգակատուն գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել

Օգոստոսի 4-ին՝ ժամը 02։31-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զանգակատուն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ. Մ. Մ., ծնված 1983 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդի ոտքն արգելափակվել է բեռնախցիկի տակ: Փրկարարները վարորդի ոտքը դուրս են բերել ավտոմեքենայի բեռնախցիկի տակից և վերջինիս մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

  • Կիսվել: