կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Զանգակատուն գյուղում

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Զանգակատուն գյուղում

Ոստիկանության ՔՈԳՎ, Շենգավիթի և Արարատի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 10-ին Արարատի մարզի Զանգակատուն գյուղի Պարյուր Սևակի փողոցի տներից մեկում հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Ռոբերտ Մ.-ն, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ռոբերտ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

  • Կիսվել: