հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զանգակատուն գյուղում 100 հա խոտածածկ տարածք է այրվել

Զանգակատուն գյուղում 100 հա խոտածածկ տարածք է այրվել

Հոկտեմբերի 23-ին` ժամը 12:17-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին։

  • Կիսվել: