ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
WhatsApp-ով շփումն ավելի անվտանգ կդառնա

WhatsApp-ով շփումն ավելի անվտանգ կդառնա

WhatsApp մեսենջերում նոր գործառույթ կավելացվի, որը հնարավորություն կտա ուղարկել «ինքնաջնջվող» լուսանկարներ, հաղորդում է WABetaInfo թեմատիկ պորտալը:

Պատկերի նախադիտման պատուհանում տեքստային հատվածի կողքին ծառայությունը կավելացնի նոր կոճակ: Այն սեղմելուց հետո օգտատերը կարող է տարածել պատկերը, որն ինքնաբերաբար կոչնչանա, հենց որ վերջինս լքի չաթը: Նման լուսանկար ստացողը ծանուցում կստանա լուսանկարի «ինքնաջնջման» մասին:

Նշվում է՝ նոր գործառույթը կհայտնվի Android և iOS օպերացիոն համակարգերի WhatsApp հավելվածի հաջորդ թարմացումներից մեկում:

  • Կիսվել: