Հայտնի է «Ինտերի» մեկնարկային կազմը
Իտալիայի առաջնության վերջին տուրում «Ինտերը» կհյուրընկալվի «Կոմոյին»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել է պահեստայինների թվում։
«Ինտեր»․ Զոմեր, Բիսեկ, Դե Վրեյ, Աուգուստո, Դարմիան, Ասլանի, Չալհանօղլու, Դիմարկո, Կոռեա, Զալեւսկի, Թարեմի։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։