շաբաթ, հոկտեմբեր 3
3 / 10 / 2026
Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ

Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ

Միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» ստուգողական հանդիպում անցկացրեց՝ մրցելով «Լումեցանեի» հետ: Միլանյան գրանդը վստահ հաղթանակ տոնեց 2-0 հաշվով, գրում է armsport.am-ը:

​«Ներաձուրիների» կազմում հանդիպման հաշիվը խաղակեսի սկզբում՝ 14-րդ րոպեին, բացեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպումից հետո «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է Մխիթարյանի գոլի տեսանյութը և կատարել հետևյալ գրառումը.

«Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից✨🤌»։

​Միլանյան թիմի երկրորդ գոլի հեղինակ դարձավ Ռիչի Ագբոնիֆոն: Նա փոխարինման դուրս եկավ հանդիպման 50-րդ րոպեին և ընդամենը 12 րոպե անց՝ 62-րդ րոպեին, ձևակերպեց վերջնական հաշիվը:

 

​Նշենք, որ սա «Ինտերի» վերջին ընկերական հանդիպումն էր միջազգային դադարի ընթացքում: Թիմը պաշտոնական ելույթները կվերսկսի հոկտեմբերի 10-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունելով «Պարմային»:

  • Կիսվել: