Լատվիան, Լիտվան ու Էստոնիան կավելացնեն իրենց ռազմական ծախսերը
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի պաշտպանության նախարարներն Էստոնիայի Ամարի ավիաբազայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ավելացնել իրենց երկրների ռազմական ծախսերը: Այս մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հաննո Պեվկուրը՝ նշելով, որ ծախսերը կհասնեն մինչև ՀՆԱ-ի 5 տոկոսին։
Պեվկուրը, մասնավորապես, նշել է. «Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ մեր լատվիացի և լիտվացի գործընկերների հետ այսօրվա հանդիպման ամենակարևոր թեման, իհարկե, պաշտպանական ծախսերն են: Էստոնիայի տարեկան ներդրումը պաշտպանության ոլորտում 2026-2029 թթ. կկազմի մոտավորապես ծախսերի 5,4 տոկոսը:
Բացի պաշտպանական ծախսերի ավելացումից, մենք հատուկ շեշտադրում ենք կատարում պաշտպանական արդյունաբերության մեջ ներդրումները Եվրամիության և նրա անդամ երկրների մակարդակով, օրինակ՝ Եվրամիության ընդհանուր վարկավորման մեխանիզմի միջոցով՝ ապահովելու մեր երկրների պաշտպանունակությունը»։