չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
WhatsApp-ն արգելելու է պրոֆիլի լուսանկարը սքրինշոթ անել

WhatsApp-ն արգելելու է պրոֆիլի լուսանկարը սքրինշոթ անել

WhatsApp մեսենջերը մտադիր է ներդնել գործառույթ, որն արգելելու է պրոֆիլի լուսանկարի սքրինշոթ անել։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

 

Ինչպես նշում է պորտալը, երբ փորձեք մեսենջերում պրոֆիլի լուսանկարով սքրինշոթ անել, ծանուցում կհայտնվի, որ այս գործողությունն արգելափակված է։

 

Այս տարբերակը թույլ չի տա այլ օգտվողներին վերբեռնել և տարածել պրոֆիլի լուսանկարներն առանց օգտատիրոջ համաձայնության:

  • Կիսվել: