շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Անչելոտին պատասխանել է Ռեալ հնարավոր վերադարձի վերաբերյալ հարցին

Անչելոտին պատասխանել է Ռեալ հնարավոր վերադարձի վերաբերյալ հարցին

Մադրիդի «Ռեալ ի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է ապագայում մադրիդյան ակումբ հնարավոր վերադարձի վերաբերյալ հարցին, գրում է armsport.am-ը:

Այսօր ավելի վաղ պաշտոնապես հայտարարվեց, որ իտալացի մասնագետը կլքի «Ռեալ Մադրիդը» ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Նա մարզչական կարիերան կշարունակի Բրազիլիայի ազգային հավաքականում։

«Արդյո՞ք ես ցանկանում եմ վերադառնալ «Ռեալ Մադրիդ» ՝Բրազիլիայի հավաքականից հեռանալուց հետո։ Դա մի բան է, որը ես չգիտեմ (ժպտում է)։ Ես չեմ ուզում մարզել «Ռեալ Մադրիդից» հետո մեկ այլ ակումբ… Ես սա ասել եմ նախկինում և դեռ մնում եմ այդ կարծիքին։ Ապագայում… չգիտեմ։ Ամենակարևորը «Ռեալում» հաջողության հասնելն էր», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։

 

  • Կիսվել: