Եվրոպական հանձնաժողովը կքննարկի «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցների հարցը
Եվրոպական հանձնաժողովը կքննարկի «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցների հարցը, տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ կքննարկվի Բալթիկ ծովի հատակով անցնող խողովակաշարերի արգելման հնարավորությունը։ Այսպիսով, ըստ աղբյուրի, ԵՄ-ն մոտենում է Ռուսաստանը և Գերմանիան կապող «Հյուսիսային հոսք 2»-ը նոր պատժամիջոցների փաթեթում ներառելու որոշմանը։
Ինչպես հայտնել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ «Հյուսիսային հոսք 2» կոնսորցիումի դեմ ԵՄ պատժամիջոցներ սահմանելու գաղափարը նպատակ ունի կանխել ցանկացած ներդրում այդ նախագծում։
Իր հերթին Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ակտիվորեն աջակցում է Ռուսաստանն ու Գերմանիան կապող «Հյուսիսային հոսքի» գազատարների հանդեպ ԵՄ-ի նախատեսած արգելքին: