շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Թրամփը մտադիր չէ վերանայել ԵՄ-ի նկատմամբ ներմուծման 50 տոկոս մաքսատուրքերի սահմանման որոշումը

Թրամփը մտադիր չէ վերանայել ԵՄ-ի նկատմամբ ներմուծման 50 տոկոս մաքսատուրքերի սահմանման որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ վերանայել ԵՄ-ի նկատմամբ ներմուծման 50 տոկոս մաքսատուրքերի սահմանման որոշումը, սակայն հաստատել է բանակցություններ վարելու պատրաստակամությունը։

Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Մասնավորապես՝ հարցին, թե հնարավո՞ր է ԵՄ-ի հետ գործարքի հասնել մինչև հունիսի 1-ը, երբ ուժի մեջ կմտնեն 50 տոկոսանոց մաքսատուրքերը, նա նշել է. «Ես գործարք չեմ ուզում կնքել: Մենք արդեն մաքսերով գործարք ենք կնքել 50%-ի չափով, սակայն, կրկին, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե ԵՄ երկրները արտադրություն ստեղծեն ԱՄՆ-ում: Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն հայտնի այստեղ գործարան կառուցել, մենք կարող ենք քննարկել որոշ ուշացումներ, երբ նրանք կառուցեն այն: «Կարծում եմ, որ դա տեղին կլինի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց 185 երկրներից, այդ թվում՝ Չինաստանից և ԵՄ-ից ներմուծվող ապրանքների համար «արդար» մաքսատուրքեր սահմանելու մասին՝ 10-ից մինչև 50 տոկոս: Նա որոշումը անվանեց «ջրբաժան» ամերիկյան տնտեսության համար՝ մեղադրելով մյուս երկրներին ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության տասնամյակների թուլություններից օգուտ քաղելու համար:

  • Կիսվել: