ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է Մոսկվայի հայկական կիրակնօրյա «Վերածնունդ» դպրոցի «Վերջին զանգ» միջոցառումը
Մայիսի 18-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ դիվանագիտական ներկայացուցչությանը կից գործող Մոսկվայի հայկական կիրակնօրյա «Վերածնունդ» դպրոցի «Վերջին զանգ» միջոցառումը՝ նվիրված 2024-2025 ուսումնական տարվա ավարտին, հայտնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից։
Միջոցառմանը ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
Դեսպան Արսենյանը, կարևորելով դեսպանությանը կից դպրոցի դերը հայապահպանության և հայրենիքից հեռու բնակվող հայրենակիցների կրթման գործում, պարտաստակամություն հայտնեց դպրոցի գործունեությանը հնարավորինս աջակցության հարցում։
Շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրենին և ուսուցչական անձնակազմին որակյալ աշխատանքի համար՝ ՀՀ դեսպանը նորանոր հաջողություններ մաղթեց վերջիններիս կողմից իրականացվող պատասխանատու առաքելությունում: