շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Որտե՞ղ կշարունակի կարիերան Ռոնալդուն

Որտե՞ղ կշարունակի կարիերան Ռոնալդուն

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի գործող պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ լրանում է հունիսին։

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ 40-ամյա վինգերը կասկածի տակ է դրել ակումբի հնարավորությունները և կարող է խախտել պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ եղած բանավոր համաձայնությունը։

Շշուկներ են պտտվում նաև այն մասին, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը կարող է տեղափոխվել Բրազիլիա, հավանական տարբերակների ցանկում են հատկապես «Ֆլումինենսեն», «Ֆլամենգոն», «Պալմեյրասը», սակայն ավելի հետաքրքիր է թվում Մարոկկոյի «Վիդադ» ակումբը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջինիս ղեկավարությունն արդեն բանակցում է Կրիշտիանուի հետ, և հնարավոր է՝ մյուս շաբաթ՝ Սաուդյան Արաբիայի առաջնության վերջին տուրից հետո, բանակցությունները թևակոխեն վճռորոշ փուլ։

  • Կիսվել: