հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Հուլիսի 21-ին, ժամը 11.45-ին, Երևանի Ամիրյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 21-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 21-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արազափ-Արգավանդ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 14-ամյա վարորդը և 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2108»-ի երկու ուղևորները և «Ֆոլքսվագենի» 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Բերդ-Ճամբարակ ճանապարհի 20-րդ կմ-ին «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվել ձորը. 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

  • Կիսվել: