Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ անգամ հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայում
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի երկրորդ տուրում մրցեց իսլանդական «Ռեյկյավիկի» հետ՝ հաղթելով 14:1 հաշվով:
Առաջին տուրում «Յունիսպորտը» 5:1 հաշվով ուժեղ էր գտնվել էստոնական «Տալինից»: Խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի չեմպիոնն օգոստոսի 29-ին կմրցի գերմանական «Վայլիմդորֆի» հետ, որը նույնպես տարել է երկու հաղթանակ և ունի 6 միավոր:



