ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Հայաստանում ընդդիմության այն առաջնորդները, որոնք պաշտպանում են ՀՀ-ՌԴ ավանդական բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը, ձերբակալվում են․ Ուշակով

Հայաստանում ընդդիմության այն առաջնորդները, որոնք պաշտպանում են ՀՀ-ՌԴ ավանդական բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը, ձերբակալվում են․ Ուշակով

Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունից։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ լուծվի։ Եվ նախագահն ու վարչապետը, անկասկած, կքննարկեն սա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա, մասնավորապես, ասել է. «Այս զրույցը տեղի կունենա անսովոր ֆոնի վրա, երբ ընդդիմության առաջնորդները զանգվածաբար ձերբակալվում են, հատկապես այն առաջնորդները, ովքեր պաշտպանում և պաշտպանել են մեր երկու երկրների միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը։ Այս թեման անկասկած կքննարկվի։ Եվ, իհարկե, Հայաստանի ղեկավարության այս գիծը մեզ համար մեծ մտահոգություն է առաջացնում»:

Հավելենք նաև, որ, ըստ Ուշակովի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։ Նրանք հանդիպման ժամանակ կքննարկեն Երևանի ԵՄ անդամակցության հարցը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցությունը։

 

  • Կիսվել: