երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Հուլիսի 15-ին, ժամը 08.00-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցի նրբանցքում բախվել է պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 00.38-ին, Երևանի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲԻԴ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ղազար Փարպեցու փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Ռենջ Ռովեր» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 28-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 01.15-ին, հաղորդում է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի մոտ ավտոմեքենա է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված տան պարիսպին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Կիա» մակնիշի մեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին,ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհին՝ Սևանի թերակղզու հատվածում, «ԲՄՎ» մակնիշի մեքենան ենթարկվել է ինքնավթարի. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հուլիսի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «T-40» մակնիշի տրակտորը Սյունիքի մարզի Շաղատ գյուղի վարչական տարածքում գլորվել է ձորը. 50-ամյա տրակտորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 22.40-ի սահմաններում,«ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի վարորդը Տավուշի մարզի Ջուջևան բնակավայրի Ռուբեն Սևակի փողոցոում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

  • Կիսվել: