Վանաձորում բախվել են Nissan Murano և Ford ավտոմեքենաները. կան վիրավորներ
Երեկ՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, գրում է shamshyan.com-ը:
Ժամը 19:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տերյան-Վարդանանց փողոցների հատման խաչմերուկի մոտ բախվել են Վանաձորի բնակիչներ, 29-ամյա Զինաիդա Վ.-ի վարած Nissan Murano մակնիշի և 50-ամյա Անդրանիկ Գ.-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Զինաիդա Վ.-ն, նրա ուղևոր, Վանաձորի բնակիչ, 18-ամյա Մերի Վ.-ն և Ford-ի ուղևոր, Վանաձորի բնակիչ, 49-ամյա Հեղինե Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


