երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Արամ Ա-ն և Ռուսաստանի նախկին վարչապետը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները

Արամ Ա-ն և Ռուսաստանի նախկին վարչապետը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՌԴ նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինին և Լիբանանում ՌԴ դեսպան Սերգեյ Ռուդակովին: Տեղեկությունը հրապարակված է Արամ Ա-ի «Ֆեյբուքի» էջում։

Բարձրացված հարցերի վերաբերյալ Արամ Ա-ն ներկայացրել է իր տեսակետներն ու մտահոգությունները և հիշել Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի հետ իր երկարամյա սերտ բարեկամությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը և Հայ առաքելական եկեղեցու ու Ռուս ուղղափառ եկեղեցու միջև պատմական կապերը:

«Արամ Ա-ն և ռուսական պատվիրաակությունն անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքի երկիրներում ՌԴ-ի դերին ու դիրքերին»,- հայտնում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը:

Ստեպաշինը Լիբանանում էր գտնվում հատուկ առաքելությամբ և կարճատև այցով։

Նշենք, որ Ռուսաստանի նախկին վարչապետը նախկինում մի քանի հանդիպումներ է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահի և վարչապետի հետ։

Բարձրացված հարցերի վերաբերյալ Արամ Ա-ն ներկայացրել է իր տեսակետներն ու մտահոգությունները և հիշել Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի հետ իր երկարամյա սերտ բարեկամությունը։

  • Կիսվել: