Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց որոշ լրագրողների հասցեին իր հնչեցրած արտահայտությունը
Ազգային ժողովի նիստի ընթացքում ունեցած ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց որոշ լրագրողների հասցեին իր հնչեցրած արտահայտությունը։ Վահագն Ալեքսանյանը շեշտեց՝ պատրաստ է անվերջ կրկնել, այն ինչ ասել է։
«Եթե դուք իսկապես անկեղծ եք ձեր հայտարարություններում, դուք այս ամբիոնից պետք է ներողություն խնդրեք լրատվամիջոցներից»,- ասաց Խամոյանը։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադառնալով որոշ լրագրողների մասնագիտական գործունեությանը, նշել էր, որ ամենօրյա ատելության քարոզ է տարվում գումարի դիմաց։
«Շատերը չեն կարողացել տարբերակել եւ գիտակցել, որ իրենք ոչ թե վերբալ-մարմնավաճառ են, այլ լրագրող։ Թող ներեն ինձ այդ մասնագիտության իրական կրողները, բայց այդպիսիք հեռուստաեթերում ԳՇ պետին հրավիրում էին տանկերը մտցնել Երեւան, որովհետեւ անբարոյական են․․․վերբալ մարմնավաճառությունը ՀՀ-ում ավելի թանկ հաճույք է, քան սովորականը»,- իր ելույթում ասել է Ալեքսանյանը։