կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Գաղտնալսումները լսել եմ, մի մարդ ասում էր՝ մարդա 5 բրինձ են տալիս մեկ օրվա ցույցի համար. խոսք եք տվել, տվեք. Ալեքսանյան

Գաղտնալսումները լսել եմ, մի մարդ ասում էր՝ մարդա 5 բրինձ են տալիս մեկ օրվա ցույցի համար. խոսք եք տվել, տվեք. Ալեքսանյան

Ձեր ուղերձին մենք միանալու ո՛չ ցանկություն ունենք, ո՛չ միտում ունենք, ո՛չ էլ առհասարակ պատրաստվում ենք միանալ, պարոն Մինասյան․ Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Մենք չենք կիսում այն մոտեցումը, որը դուք ունեք։ Հասկանում եք՝ դուք 2020 թվականից ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, կառավարությունը պետք է հեռանա, մենք ասում ենք՝ այդ օրակարգը չենք կիսում։ Հիմա եկել եք այստեղ, այդ 400-500 մարդուն պահում եք Բաղրամյան փողոցում ամենօրյա ռեժիմով, գալիս եք այստեղ ներկայացնում եք, թե մի կարևորագույն հարց եք բերել՝ այ էս իշխանությունը, այ որ հանկարծ մի բան էլ լինի, ամեն ինչ ստացվելու է։

Ի՞նչ է ստացվելու, պարոն Մինասյան, ի՞նչ է ստացվելու։ Հերիք չի՞ այդ ինքնախաբեությամբ զբաղվեք։

Մեկ մեզ ասում եք՝ ջրհեղեղ եք կազմակերպել, մեզ Պոսեյդոնի կամ Մովսեսի տեղն եք դնում, մեկ էլ ասում եք՝ ձեզ ստիպելու ենք: Եթե մենք Պոսեյդոնն ենք, ո՞նց եք ստիպելու, որ մենք ինչ-որ բան անենք։ Մենք ասում ենք՝ չենք կիսում ու չենք կիսելու ձեր օրակարգը, պարոն Մինասյան»,- նշեց Ալեքսանյանը։

Ապա` նա ասաց, որ կոչ ունի. «Այդ ցուցարարները մի շատ կարևոր սոցիալական հարց են բարձրացնում, ես էլ գիտեմ, որ ձեր խմբակցությունը շատ զգայուն է սոցիալական հարցերի նկատմամբ։

Ես լսել եմ այդ գաղտնալսումները։ Ցուցարարները բողոքում էին՝ բրինձների քանակից, որ իրենք էին ստանում ցույցերին մասնակցելու համար, պարոն Մինասյան։ Մեկը, մասնավորապես, ասում էր՝ մարդա հինգ բրինձ են տալիս մեկ օրվա մեջ։ Պարոն Մինասյան, վերանայեք դա, ով որ պայմանավորվում է մարդկանց այդ ցույցերին գնալու գների հետ կապված, այդ պարտավորությունները նորմալ կատարեք: Ամեն դեպքում դա էլ է տղամարդկային, մարդկային հասարակ մոտեցում։ Մարդկանց հետ բան եք պայմանավորվել, ինչքան բրինձ, որ ասել եք կտաք մեկ օրվա համար, այդքան էլ տվեք»,- նշեց նա։

  • Կիսվել: