երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ՔՊ խմբակցության պատգամավորը սուտ մատնության հատկանիշներով հաղորդում է ներկայացրել դատախազություն

ՔՊ խմբակցության պատգամավորը սուտ մատնության հատկանիշներով հաղորդում է ներկայացրել դատախազություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սուտ մատնության հատկանիշներով հաղորդում է ներկայացրել դատախազություն: Պատգամավորն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման միջոցով:

«Ընդդիմադիր շարժման պաշտոնական էջով և մամուլով տարածվում է «Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով» վերնագրով նյութ։

Սրա հետ կապված սուտ մատնության հատկանիշներով հաղորդում եմ ներկայացրել դատախազություն։

Պահանջում եմ, որպեսզի դատախազությունը ստուգի գրառման իսկությունը, և եթե հայտնաբերվեն «ապօրինի փոքր ջոկատներ», ապա թող պատասխանատվության ենթարկվեն դրանք կազմողներն ու մասնակիցները, իսկ եթե չհայտնաբերվեն, ապա թող այս կեղծիքը տարածողները ենթարկվեն պատասխանատվության՝ սուտ մատնության համար,- ասված է գրառման մեջ:

 

  • Կիսվել: