չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տղեեե՜րք, այ տղե՜րք, ոչ բժշկական դիմակները պատռվել են, դեմքներդ արդեն երևում են. Վարդանյան

Տղեեե՜րք, այ տղե՜րք, ոչ բժշկական դիմակները պատռվել են, դեմքներդ արդեն երևում են. Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ միակ ժառանգությունը, որ երկու տարվա արդյունքում թողեց Արթուր Մեսչյանը, «տղերք» դիմելաձևն է։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Տղերք, բա ու՞ր եք․․․

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ գնաց։ Միակ ժառանգությունը, որ երկու տարվա արդյունքում նա մեզ թողեց՝ «տղերք» դիմելաձևն է։ Չեմ ասելու, որ խոստացված ճոպանուղին չկա, չեմ աելու, որ մետրոյի կայարանները չկան, չեմ ասելու, որ քաղաքում երկու տարվա մեջ սնկի պես աճել են փնթի կրպակներն ու մեծ բակերում խցկված բարձրահարկ շինությունները։ Էդ ամենի և էլի շատ բաների մասին մենք բազմիցս խոսել ենք։

Բայց, տղերք, ու՞ր են Օպերայի սաղարթախիտ անտառները։ Ու՞ր է ձեր քանդելու մոլուցքը կորել։ Տղե՞րք, պրծա՞վ շոուն կամ, ձեր լեզվով ասած, սիթքոմը։ Տղերք, էլ չե՞ք ուզում հպարտ երևանցին օդ շնչի։ Տղերք, չե՞ք քանդելու մնացած սրճարանները․․․
Տղեեե՜րք, այ տղե՜րք, ոչ բժշկական դիմակները պատռվել են, դեմքներդ արդեն երևում են։
Է՜հհհ, տղե՜րք, տղե՜րք․․․

Հ․Գ․ Տեսնես Հայկո ջանը արձակուրդից հետ կգա, թե՞ կունենա արժանապատվության մնացուկ։ Չնայած, հալալ լինի էդ արձակուրդը, էս տարի տքնել ա։ Բոլորս ենք դա տեսել ու հպարտացել։ Մնա´, մնա´ հանգստացի՛՛:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։

Արթուր Մեսչյանը 2020 թվականի օգոստոսի 17-ից կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից:

  • Կիսվել: