ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ճամբարակի ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել. այն հատվել էր Սեւքարի անտառից

Ճամբարակի ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել. այն հատվել էր Սեւքարի անտառից

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Հերթական արդյունքը գրանցել են Ճամբարակի ոստիկանները:

Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 27-ին, երեկոյան ժամը ութին, Ճամբարակի վարչական տարածքում ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մի մեքենա, որը վարում էր Դիտավան գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: Մեքենայի թափքում փայտանյութ կար` առանց համապատասխան փաստաթղթի: Ըստ վարորդի` փայտանյութը ձեռք էր բերել Իջևանի անտառտնտեսության Սևքար մասնաճյուղից:

Փայտանյութով մեքենան տեղափոխվել է Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: