կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Պարեկային ծառայողները հայտնաբերել են փայտանյութ ապօրինի տեղափոխելու 105 դեպք․ նախաձեռնվել են քրեական վարույթներ

Պարեկային ծառայողները հայտնաբերել են փայտանյութ ապօրինի տեղափոխելու 105 դեպք․ նախաձեռնվել են քրեական վարույթներ

Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը շարունակում է մնալ ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Պարեկային ծառայության աշխատակիցներն էլ իրենց հերթին են աջակցում այս պայքարին՝ իրենց լուրջ ներդրումն ունենալով գործին։

Այս օրերին հատկապես ակտիվ է պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։
Հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ստուգել են փայտ տեղափոխող 1233 տրանսպորտային միջոց. հայտնաբերվել է փայտանյութ ապօրինի տեղափոխելու 105 դեպք, նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ոստիկանությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել նաև էկլոգիական բոլոր խնդիրները:

Կրկին դիմում ենք մեր քաղաքացիներին․ շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները վտանգում են նաև կենդանական ու բուսական աշխարհի ինքնավերականգնումը, ինչը կարող է հանգեցնել իրապես աղետալի հետևանքների։

 

  • Կիսվել: