կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Շինուհայրի բնակիչը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել. մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

Շինուհայրի բնակիչը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել. մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

Սյունիքի մարզի գումարտակի պարեկները հոկտեմբերի 30-ին Վերին Խոտանան բնակավայրում ծառայություն կատարելիս ստուգել են կայանված «Ֆորդ» մակնիշի մի մեքենայի, որի բեռնախցիկում հայտնաբերել են մոտ 4 խմ փայտանյութ։

Շինուհայրի բնակիչ 48-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ այն ձեռք է բերել Վերին Խոտանան բնակավայրի հարակից անտառից։

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

  • Կիսվել: