հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սյունիքի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Սյունիքի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 18-ին, ժամը 17:53-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղատ գյուղի 3-րդ փողոցի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:43-ին, մարվել՝ 19:30-ին:

Այրվել են անասնագոմի մոտ 180 քմ մակերեսով ազբոշիֆերյա տանիքը և փայտե կառուցատարրերը:

  • Կիսվել: