ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հրաժեշտի այցելություն է կատարել Սյունիքի մարզ, Կապանում հանդիպում ունեցել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։ 

Ֆրանսիայի դեսպանը X-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, նշել է. «Հայաստանում առաքելությանս ավարտին ընդառաջ՝ Կապանում հրաժեշտ տվեցի Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանին։ Լինելով Ֆրանսիայի բարեկամ և Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի գործընկեր՝ նա մարմնավորում է Սյունիքի դիմադրության ոգին»,-իր գրառման մեջ նշել է Դըկոտինյին։

Հատկանշական է, որ Օլիվիե Դըկոտնյին Հայաստանում Ֆրանիսայի դեսպան նշանակվելուց հետո 2023 թվականի օգոստոսի 2-ին մարզային իր առաջին այցը կատարել էր հենց Սյունիք։

  • Կիսվել: