Մհեր Գրիգորյանն ու այլ պաշտոնյաներ այցելել են Սյունիք՝ քննարկելու TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք սույն թվականի հոկտեմբերի 21-ին այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում քննարկելու և հետագա ընթացքը որոշելու նպատակով։
Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:



