ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շուռնուխում առանձնատների կառուցման աշխատանքներ են ընթանում. Գորիսի համայնքապետարան (լուսանկարներ)

Շուռնուխում առանձնատների կառուցման աշխատանքներ են ընթանում. Գորիսի համայնքապետարան (լուսանկարներ)

Շուռնուխը դարձել է մեծ շինհրապարակ: Բարերարների աջակցությամբ 12 առանձնատուն է կառուցվում՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հիմքերն արդեն կառուցվում են: Այս մասին հայտարարություն է տարածել Գորիսի համայնքապետարանը:

«Բարերարների աջակցությամբ ամբողջովին կասֆալտապատվի Շուռնուխի նորակառույց թաղամասը: Բնակավայրում գյուղատնտեսությունը խթանելու նպատակով ևս հաստատված ծրագրեր կան։ Առաջիկայում նաև անասնագոմեր են կառուցվելու։ Այս պահին բնակավայրում շինաշխատանքները ակտիվ կերպով ընթանում են»,- ասված է համայնքապետարանի տարածած հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: