կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Շուռնուխում առաջիկա օրերին տեղի կունենա բնակարանների բաշխման գործընթաց. Սանոսյան

Շուռնուխում առաջիկա օրերին տեղի կունենա բնակարանների բաշխման գործընթաց. Սանոսյան

Խնդիրներ այլևս չկան: Շինարարությունն ավարտված է ապրիլին, հանձնաժողովն ընդունել է շինարարության ավարտական ակտերը: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում նոր թաղամասի կառուցման մասին:

Նա, մասնավորապես, նշեց. «Մայիսի 17-ին՝ օրեր առաջ, Պետական գույքի կառավարման կոմիտեն Կադաստրի կոմիտեի հետ աշխատելու արդյունքում արդեն ունի այդ գույքերի վկայականները, և առաջիկա օրերին կկազմակերպվի վիճակահանություն կամ բնակարանների բաշխման գործընթաց, որով էլ մեր հարգելի քաղաքացիներից յուրաքանչյուրը կունենա իր բնակարանը»:

Սանոսյանը նաև ընդգծեց, որ խնդիրը միայն 13 տուն կառուցելը չէր: Շինարարության ընթացքում խմելու ջրի, էլեկտրաէներգիայի և այլ խնդիրներ էին առաջացել, որոնք արդեն լուծվել են:

  • Կիսվել: