չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Սանոսյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են համագործակցությունն օդային և երկաթուղային հաղորդակցության ոլորտում

Սանոսյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են համագործակցությունն օդային և երկաթուղային հաղորդակցության ոլորտում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային և երկաթուղային հաղորդակցության բնագավառի համագործակցությանն առնչվող հարցեր։

Քննարկվել է նաև էներգետիկ ոլորտի, հատկապես արևային էներգիայի բնագավառում Հայաստանի փորձով կիսվելու հնարավորությունը։

  • Կիսվել: