շաբաթ, հոկտեմբեր 10
10 / 10 / 2026
Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը

Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընն Անկարայում հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Էսադ Հասան Շեյբանիի հետ։ Կողմերը քննարկել են թուրք-սիրիական հարաբերությունները և համատեղ համագործակցության ոլորտները, հարևան երկրների հետ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային կայունության հարցերը, գրում է ermenihaber.am-ը:

Նաև քննարկվել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) լուծարումից հետո ինտեգրման գործընթացը և իրենց կողմից ահաբեկչական համարվող «Իսլամական պետության» (DEAŞ) դեմ պայքարում համակարգվածությանն առնչվող հարցերը։

Կողմերն անդրադարձել են նաև Սիրիայի հարավում Իսրայելի կողմից շարունակվող հարձակումներին, ինչպես նաև քննարկվել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը։

 

  • Կիսվել: