կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Թուրքիան և Հունաստանը քննարկել են ծովային սահմանազատման հարցը

Թուրքիան և Հունաստանը քննարկել են ծովային սահմանազատման հարցը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում հանդիպել է Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության միջև նախատեսվող էլեկտրական մալուխի նախագիծը, ինչպես նաև Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային գոտիների սահմանազատման համաձայնագիրը, գրում է ermenihaber.am-ը:

Հանդիպմանն անդրադառնալով՝ Գերապետրիտիսը շեշտել է, որ «Great Sea Interconnector» (GSI) նախագիծը, որը նախատեսում է Հունաստանի և Կիպրոսի էլեկտրական ցանցերի միացում ստորջրյա մալուխով, պետք է իրականացվի անխափան և միջազգային իրավունքի համաձայն։ Նա նախագիծը կարևորել է նաև Եվրոպայի էներգետիկ շահերի տեսանկյունից։

Հունաստանի արտգործնախարարը կրկին քննադատել է Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային գոտիների սահմանազատման համաձայնագիրը՝ պնդելով, որ այն հակասում է միջազգային իրավունքին և իրավական ուժ չունի։

  • Կիսվել: