երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո

Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո

Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո. մարզպետարանն աջակցում է տեխնիկայով, հայտնում են Գորիսի համայնքապետարանից:

՛՛Հիշեցնենք, որ Շուռնուխում տեղացած ուժեղ սելավի հետևանքով փակվել էր դեպի գյուղ տանող նորակառույց ճանապարհը: Ստեղծված իրավիճակը լուծելու նպատակով` այժմ ճանապարհին ընթանում են ինտենսիվ մաքրման աշխատանքներ:

Սյունիքի մարզպետարանի կողմից անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվել` մաքրման գործընթացն արագ իրականացնելու համար:

Նախնական կանխատեսումներով մաքրման աշխատանքները կավարտվեն վաղը և ճանապարհը կրկին բաց կլինի երթևեկության համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: