Ղրղզստանում սելավը հեղեղել է շուրջ 500 տուն
Ղրղզստանի Իսիկ-Կուլ առողջարանային քաղաքի ափերին հորդառատ անձրևը հեղեղել է շուրջ 500 տուն, մի շարք առողջարանային համալիրներ և հանգստյան տներ, հայտնել են հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Իսիկ-Կուլի շրջանում սելավի հետևանքով տուժել է 497 բնակելի շենք, 3 սոցիալական հաստատություն և հանգստի գոտի»,- ասվում է հաղորդագրությունում։
Աղետից տուժել են «Կարվեն Իսիկ-Կուլ», «Սիմիրամ», «Իսիկ-Կուլ-Ավրորա» առողջարանային համալիրները, բազմաթիվ տներ։