ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՀՀ-ն ու Ղրղզստանը քննարկել են լեռնային երկրների օրակարգերին առնչվող նախաձեռնությունների շրջանակներում համագործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ-ն ու Ղրղզստանը քննարկել են լեռնային երկրների օրակարգերին առնչվող նախաձեռնությունների շրջանակներում համագործակցության ընդլայնման հարցեր

Մարտի 27-ին Անդորրայում՝ Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահի՝ լեռնային օրակարգի հարցերով հատուկ բանագնաց Դինարա Կեմելովայի հետ:

Քննարկվել է միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում լեռնային երկրների օրակարգերին առնչվող նախաձեռնությունների շրջանակներում համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր։ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես լեռնային երկիր, հետաքրքրված է լեռնային օրակարգի առաջմղմամբ և իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում այս տարի անցկացվելիք ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին: ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականցվող աշխատանքները և նախաձեռնությունները, ինչպես նաև ՀՀ տեսլականը դրա կազմակերպման հարցում:

  • Կիսվել: