ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շաքի գյուղի մոտակա դաշտում, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ տեսակի հրթիռ

Շաքի գյուղի մոտակա դաշտում, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ տեսակի հրթիռ

Օգոստոսի 14-ին, ժամը 17:58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել:

ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի հրթիռ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

 

  • Կիսվել: