«Այս nճիրը կատարածին կարո՞ղ է մի օր հանձնեք Ադրբեջանին»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Այս ոճիրը կատարած ահաբեկչին կարո՞ղ է մի օր հանձնեք Ադրբեջանին: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց ՛՛Ուժեղ Հայաստան՛՛ կուսակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ խոսելով Շաքիում տեղի ունեցած դեպքի մասին։
Ի պատասխան՝ վարչապետը նշեց. ՛՛ՀՀ դատական համակարգում հարցը պետք է քննվի, պետք է լինի դատարանի որոշում, վճիռ, օրինական մտնի ուժի մեջ, բոլոր ընթացակարգերը պետք է տեղի ունենան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Դուք ինձ հիշեցնում եք կոկորդիլոսի մասին անեկդոտը։ Ձեզ թվում է՝ դուք էդտեղ նստած ՀՀ-ում ինչ-որ ռազմական դրություններ եք հայտարարում, ձեր հայտարարութուններից է պայմանավորված ՀՀ-ում օրենքը գործում է, թե ոչ, հետո երբ, քանի տարի հետո, եթե կդատապարտվի ազատազրկման, ապա պատիժը կիրականացվի ՀՀ-ում, ՀՀ-ի օրենսդրությամբ սահմանված կարգերով՛՛:



