չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սերժ Թանկյանը StarmusVI մամուլի ասուլիսի ընթացքում հանդես է եկել ուղերձով

Սերժ Թանկյանը StarmusVI մամուլի ասուլիսի ընթացքում հանդես է եկել ուղերձով

Երաժիշտ, երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը դիմել է իր հետևորդներին՝ կոչ անելով մասնակցել Սթարմուս 6-րդ փառատոնին՝ Երևանում: 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սիրելի ընկերներ, հրավիրում եմ ձեզ միանալ ինձ StarmusVI գիտության և արվեստի փառատոնին, որը կկայանա Երևանում սեպտեմբերի 5-10-ը: Կհնչի տարբեր ոճի երաժշտություն, կանցկացվեն գիտական խորհրդաժողովներ, դասախոսություններ, գիտաժողովներ: Եկեք և լսեք գիտությունը՛՛:

Նշենք, որ «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով փառատոնը Հայաստանում կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը:

 

  • Կիսվել: