հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ryanair-ը դադարեցնում է ավիահաղորդակցությունն Իտալիայի հետ

Ryanair-ը դադարեցնում է ավիահաղորդակցությունն Իտալիայի հետ

Ryanair ընկերությունը հայտարարել է Իտալիայից և Իտալիա բոլոր միջազգային թռիչքները, ինչպես նաև Իտալիայի ներսում չվերթները դադարեցնելու մասին՝ նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով համընդհանուր կարանտինի մասին Իտալիայի կառավարության որոշման պատճառով:

Ryanair-ը Իտալիա և երկրից բոլոր միջազգային չվերթները դադարեցնում է մարտի 13-ից մինչև ապրիլի 8-ը, իսկ ներքին չվերթները դադարեցվելու են մարտի 11-ից:

Ինչպես նշված է ընկերության հայտարարության մեջ, բոլոր տուժած ուղևորները էլեկտրոնային փոստով իրազեկում են ստացել չվերթները չեղարկելու մասին: Ուղևորները կարող են անվճար տոմս ստանալ Ryanair-ի ավելի վաղ չվերթի համար, որն իրականացվելու է մինչև ուրբաթ՝ մարտի 13-ի կեսգիշեր:

Տուժած ուղևորները կարող են ընտրություն կատարել ամբողջական փոխհատուցման կամ վարկի միջև, որը կարելի է Ryanair-ի չվերթներում օգտագործել հաջորդ 12 ամիսներին:

  • Կիսվել: