ՔՊ-ական պատգամավորի հայրը հերքում է պայթյունի մասին լուրերը
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը հերքում է մամուլում տարածված այն լուրերը, թե տարածքը, որտեղ պայթյուն է տեղի ունեցել՝ պատկանում է իրեն։
Ըստ Սարգսյանի՝ պայթյունը տեղի է ունեցել հարակից տարածքում։
Նշենք, որ քիչ առաջ մամուլում տարածվեց տեղեկություն այն մասին, որ Արաբկիրում Զարեհ Սարգսյանին պատկանող ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետում տեղի է ունեցել պայթյուն։


