շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ես ամեն ինչ կանեմ, որ ձեր օրենքը չընդունվի». Աղազարյանն ու Հայկ Սարգսյանը վիճեցին

«Ես ամեն ինչ կանեմ, որ ձեր օրենքը չընդունվի». Աղազարյանն ու Հայկ Սարգսյանը վիճեցին

Ես իհարկե, ամեն ինչ կանեմ, որ չընդունվի ձեր նախագիծն այս բովանդակությամբ, բայց եթե ընդունվի, ապա յուրաքանչյուր մեկ վերադարձի համար մենք ունենալու ենք 100 գնացող: Այս մասին այսօր ԱԺ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին դիմելով ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նշենք, որ այդ նիստում քննարկվում է աղմկահարույց նախագիծը, որով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:

Հովիկ Աղազարյանը դիմելով Հայկ Սարգսյանին, ասաց. «Ավելի նպատակահարմար չէ՞ր լինի արդյոք, որ օրենքն ամբողջական լիներ եւ ընդգրկեր ողջ հասարակությունը:

Օրինակ, վերջին երկու կետը հանեինք, որով սահմանվում է, որ մեկ ամիս ծառայել եւ վճարել 8-10 մլն դրամ, եւ ընդհանրապես չծառայել եւ վճարել 15 մլն դրամ: Միգուցե այս երկու կետերը հանենք եւ օրենքը տարածենք ողջ հասարակության վրա: Այդ դեպքում այսօր 11 տարեկան տղայի հայրիկը կմտածի՝ ոչինչ, իր տղան կմեծանա, ինքը մի քիչ գումար կաշխատի, տղան 6 ամիս կծառայի, այսքան գումար կվճարի, էլ դադարգյուն չեն լինի, չեն ընկնի ռուսաստանները, ամերիկաները, ֆրանսիաները: Միգուցե այդ տարբերակով գնանք, որ արդարությունը ապահովվի»:

Հակ Սարգսյաննմ արձագանքեց. «Դուք սովորական քաղաքացի չեք, դուք ԱԺ պատգամավոր եք,ո ւնեք գաղնի եւ հույժ գաղտնի տեղեկատվությանը տիրապետելու իրավունք, որից ցավոք սրտի, չեք օգտվել ու հիմա անում եք հայտարարություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Մինչեւ 2019 թվականը ունեցել ենք սահմանված  օրենքի խախտմամբ օրենք, որը հնարավորություն էր տալիս առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վճարել շատ ավելի քիչ գումար, քան ես եմ առաջարկում, եւ ազատվել քրեական պատասխանատվությունից: Սույն օրենքը ուժը կորցրել է:

Հիմա 2024 թվականն է, ավելի քան 5 տարի որեւէ կարգավորում չի եղել, որ քաղաքացին կարող էր խուսափել, հետո գալ ծառայել: Ձեր տրամաբանությամբ որեւէ կեկը չպետք է խուսափեր, բոլորը պետք է զորակոչվեին: Բայց փորձը ցույց է տվել, որ 2019-ից շատ ավելի մեծ թվով քաղաքացիօներ են խուսափել պարտադիր զինծառությունից եւ  նրանց թիվը շարունակել է աճել: Այսինքն այս օրենքի բացակայությունը չի կանխել արտագաղթը: Այս օրենքը լինի, թե ոչ, խուսափողների թիվը չի պակասել, հակառակը, աճել է»:

Ինչ վերաբերում է նախագծից վերջին երկու կետը հանելուն, Հայկ Սարգսյանն ասաց. «Մենք այսօր ունենք 28-30 տարեկան քաղաքացիներ, որոնք ենթադրաբար զբաղվում են բիզնեսով, սպորտով բժշկությամբ եւ չեն կարող իրենց մշտական աշխատանքից կտրվել 6 ամսով: Նրանք կցանկանան ծառայել մեկ ամիս կամ չծառայել՝ վճարելով մեծ գումար: Մենք չպետք է կորցնենք այս հնարավորությունը: Հակառակ դեպքում այս քաղաքացիները, որոնք ապրում են արտասահմանում, կշարունակեն ապրել այնտեղ եւ կօգտվեն վաղեմության հնարավորությունից»:

  • Կիսվել: