Պղծել են Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ. իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին պղծելու մասին:
՛՛Ինչ-որ սրիկաներ պղծել են Թումանյան 10 հասցեում գտնվող շենքի պատին կատարված Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ՛՛,-գրել է Մելիքյանը՝ հրապարակելով լուսանկար:



