ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են Ուկրաինայի հարցով հետագա քայլերը
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունների հաջորդ քայլերը, որոնք կհայտարարվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն պաշտոնյայի։
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ բանակցությունների հաջորդ քայլերի «էական» ծրագրերը, որոնք կհայտարարվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում»,-հաղորդում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը Կրեմլում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։



