Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Ուիթքոֆի և Քուշների հետ
Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։
ՌԴ նախագահը խնդրել է Դոնալդ Թրամփին փոխանցել իր լավագույն մաղթանքներն ու երախտագիտության խոսքերը։
Նախօրեին ԱՄՆ ղեկավարը հայտարարեց, որ իր բանագնացները Մոսկվա կատարելիք այցի ընթացքում կներկայացնեն Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ առաջարկ։ Սակայն նա չի բացահայտել նախաձեռնության մանրամասները։



