ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում ամերիկյան ԱԹՍ-ի է հարվածել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ԻՀՊԿ-ն, հարձակվել է ԱՄՆ զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի վրա, երբ այն փորձել է մտնել Հորմուզի նեղուց: Այս մասին ասված է ԻՀՊԿ-ի տարածած հազորդագրության մեջ, տեղեկացնում է իրանական Press TV հեռուստաալիքը։
«ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարձակվել է ԱՄՆ ահաբեկչական ուժերին անօդաչու սարքի վրա, երբ այն փորձել է մտնել Հորմուզի նեղուց»,-հայտնել է աղբյուրը:
Նշենք, որ ավելի վաղ Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԱՄՆ ուժերը հարձակվել են իրանական երեք նավթատար նավերի վրա Խարգ կղզու, Ջասկի մոտ և Օմանի ծոցում։ Ի պատասխան՝ իրանական ուժերը հարվածել են ԱՄՆ-ի հետ կապված երեք նավթատար նավերի Հորմուզի նեղուցում, իսկ Reuters-ը ավելի ուշ հայտնել է, որ ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել ամերիկյան ավիակիրի և ականակիրի վրա։



